Ինչո՞ւ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` առանց բանակցային գործընթացի դետալներին ծանոթ լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը` խոսելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին, թե բանակցային գործընթացի դետալներին ծանոթանալու համար Նիկոլ Փաշինյանին տրված ժամանակը սպառվել է:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը բանակցային գործընթացում նոր մարդ է, և իրեն ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու գործընթացի դետալները: Ճիշտ է, այո, ինքը նման իրավունք ուներ: Հավանաբար, կան փաստաթղթերի կապոցներ, և ինքը դրանք ուսումնասիրում է: Եղել են բազում հանդիպումներ նախագահների մակարդակով, արտաքին գործերի նախարարների մակարդակով, ու կողմերը դրանք պրատակոլացրել են: Հիմա Նիկոլ Փաշինյանը դրանց ծանոթացել է, որ սեփական եզրակացություններն անի, դիրքորոշումներ հայտնի, սա նորմալ է: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը հանդիպում ադրբեջանական կողմի հետ: Նրանք հանդիպել են, հայտարարություններ են արել, մենք այդ հայտարարությունները մեկնաբանել ենք, բա ինչպե՞ս է հանդիպել առանց դետալներին ծանոթ լինելու»,- նշեց նա:
Տարասովն ասաց, որ կա մեդալի երկրորդ կողմը՝ Փաշինյանը կարող էր հանդիպել Ալիևի հետ մի պայմանով, եթե Բաքուն համաձայներ ոչ թե բանակցել, այլ երկխոսել: «Բոլորի հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հանդիպումների ժամանակ կոնսուլտացիաներ են անցկացվում, որ սրանք դեռ բանակցություններ չեն: Իսկ սրանից առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը չի բանակցի առանց Ղարաբաղի, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններ: Պատահակա՞ն է, ո՛չ: Նրանք ժամերով բանակցում են առանց Ղարաբաղի՝ ներկայացնելով սա որպես երկխոսություն: Տարբերա՞կ է, տարբերակ է: Կարող ենք այսպես մտածե՞լ, կարող ենք»: Ըստ նրա՝ գուցե տեղեկատվական հոսքի ներքո հանրություններից թաքցվում է մի բան, որի անունը երկխոսություն չէ:
«Կողմերը բլեֆ են անում, սա է իմ եզրակացությունը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:
Աղբյուրը՝ Tert.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01