Հունիսի 2-ին, ժամը 23:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. ավտոմեքենան բախվել է ՃՈ հենակետի պատին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Mercedes E 211» մակնիշի ավտոմեքենան բախվել է ՃՈ նախկին հենակետի պատին և մխրճվել պատի մեջ, ինչի հետևանքով մասամբ փլուզվել են հենակետի պատերը և առաստաղը՝ մոտ 9 քմ, առկա է բետոնե առաստաղի մյուս մասի փլուզման վտանգ՝ մոտ 6 քմ։ Ապամոնտաժման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա՝ ամբարձիչ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքնայի ուղևոր Հ.Վ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել արգելափակումից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ուղևոր Գ.Ս.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01