«Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջումից հետո վերսկսվեց ԱԺ նիստը: Նախքան քվեարկությանն անցնելը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով ելույթ խնդրեց և պարզաբանեց, թե որն էր ընդմիջում վերցնելու պատճառը:
«Ուզում եմ ասել՝ ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ: Մասնավորապես իրենց բողոքի առարկան այն է, որ «Պետական տուքրի մասին» օրենքը մենք խախտմամբ ենք ընդունելու: Այսինքն՝ ասում են՝ մենք իրավունք չունենք դա վեց ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստը ընդմիջեցինք, այդ մարդկանց հետ զրուցենք, որ նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում ու ինչի համար»,- ասաց նա:
«Պետական տուրքի մասին» օրենքը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների 85 կողմ, 16 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
ԱԺ-ն ընդունեց նախորդ նիստի ժամանակ քննարկած բոլոր նախագծերը:
«Քրեակատարողական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 110 կողմ ձայներով:
ԼՀԿ կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ «ՀՀ օրենսգրքում լրացում կտարելու մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց 111 կողմ ձայնով:
«Պետություն ու մասնավոր գործընկերության մասին և կից ներկայացված օրենքների» փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց ևս 111 կողմ ձայնով:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց 112 կողմ ձայնով:
ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ ձայնով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01