Արագածոտնի մարզում, հունիսի 2-ին, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որոնք պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երեւանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի եւ նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջեւ, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է սխալ գնացուցակ ներկայացնելը, ինչի համար Լ. Օհանջանյանն ու Ա. Եղոյանը գնացել են տնօրենի մոտ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որն էլ ավարտվել է վիճաբանությամբ։Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրը հայտնում է, որ Ա. Եղոյանը Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01