Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թ-ի զեկույցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին մինչ հարց կուղղեր, նկատեց, որ նա պաշտպանի պաշտոնում է 2016-ից մինչև օրս և հարցրեց, թե արդյոք 2016-ից մինչև 2018-ի ապրիլ ամիսը իշխանության բաժանման սկզբունքը գործել է։ «Դատարաններն անկա՞խ են եղել Սերժ Սարգսյանից, եթե ոչ, ապա այդ մասին արդյոք հայտարարությամբ հանդես եկե՞լ եք, թե ոչ»։
Նա նաև նշեց, թե Արման Թաթոյանը Մանվել Գրիգորյանի հետ կապված քրեական գործով ասել է, որ խիստ մտահոգիչ է նրանց հասցեին հնչող ատելության խոսքը, բռնության կոչերը, ապա հարցրեց, թե նմանատիպ հայտարարությամբ արդյոք հանդես է եկել 2018-ի ապրիլին, երբ Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցներ էին կիրառվում։
Արմեն Թաթոյանը պատասխանեց, թե դատարանների հետ կապված ունենք շատ լուրջ խնդիր, թե՛ արտաքին, և թե՛ ներքին անկախության, որի մասին ինքը նշել է անցյալ տարվա զեկույցում և նաև 2016-ի զեկույցում և ավելին՝ շեշտել է, որ դա չքաղած դասերի հետևանք է։ «Այո՛, գործադիր իշխանության ազդեցության ներքո են եղել դատական իշխանությունը և այդ առումով եղել են խնդիրներ»,- ասաց նա։
Մանվել Գրիգորյանի մասով հարցին ի պատասխան, Արման Թաթոյանն ասաց, որ այո նման հայտարարություն արել է, որը տեղին էր և ճիշտ։ «Սրա հետ համեմատեցիք 2018-ի ապրիլին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները, թե արդյոք դրա վերաբերյալ էլ արդյոք հայտարարություն արել եմ, թե ոչ։ Իհարկե, արել եմ, իմ տարեկան զեկույցում հատուկ տեղ է զբաղեցնում Բաղրամյան փողոցում տեղի ունեցածը»,- ասաց նա և նշեց, որ նույնիսկ համեմատելով 16-ի հուլիսյան իրադարձությունների հետ, որ այդպես էլ քաղաքական դասեր չեղան։ «Մեկի տեղը բազմաթիվ անգամ ենք արել»,- ավելացրեց նա։
Արեն Մկրտչյանն արձագանքեց, թե գնահատում է, որ ՄԻՊ–ը փաստեց, որ նախկինում դատական համակարգը կախման մեջ է եղել իշխանությունից։ «Բայց ինչու 6-րդ գումարման ժամանակ չեք հայտարարել, որ դատական համակարգը անկախ չէ»,- ասաց նա։
Արման Թաթոյանը նշեց, որ իր ելույթում որևէ անձնավորում չարեց և ինքը ինստիտուցիոնալ է խոսում։ «Հատուկ ուզում եմ նշել՝ իմ գործելաոճում անկախ 2018թ-ի քաղաքական փոփոխություններից որևէ փոփոխություն չի արձանագրվել, իմ գործունեությունը հստակ է՝ անկախության ամենաբարձր կարգավիճակը, որի շնորհիվ նաև 2016, 2017, 2018 թթ-ի գործունեությունը և զեկույցը մանրակրկիտ հետազոտության է ենթարկվել, և դրանով է պայմանավորված, որ անկախության բարձր կարգավիճակ մենք ունենք»,- ասաց նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01