Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակը, որում երկու հայուհի կա: 80 կանանց ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է American Builders & Contractors Supply Co ընկերության հիմնադիրներից մեկը՝ Դայան Հենդրիքսը, որն անցած տարի իր կարողությանը 2,1 մլրդ դոլար էր ավելացրել: Հայուհի Քերոլայն Ռաֆայելյանը զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 520 մլն դոլար: Նա Alex and Ani ոսկերչական բրենդի հիմնադիրն է: Քերոլայնը հայ ներգաղթյալների թոռնուհի է: Նրա հայրը Ռոդ Այլենդում ամերիկյան դրոշով գնդասեղներ էր պատրաստում: Այժմ Քերոլայնն այնտեղ ոսկերչական իրեր է պատրաստում: Ռաֆայելյանն ավելի քան 30 օբյեկտ ունի, որոնց մեծ մասը գտնվում է Ռոդ Այլենում, այդ թվում՝ ամրոց եւ խաղողի այգի: Սոցցանցերի թագուհի, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 57-րդ տեղը 370 մլն դոլար կարողությամբ: Նրա եկամտի մեծ մասն ապահովում են կոսմետիկական KKW Beauty ընկերությունը, որի վաճառքի ծավալներն անցած տարի կազմել են ավելի քան 100 մլն դոլար: Ընդ որում, Քիմի քույրը՝ Քայլի Ջենները, զբաղեցրել է 23-րդ տեղը 1 մլրդ դոլար կարողությամբ: Նա 21 տարեկան է եւ համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը: Ջենները սկսել է զբաղվել շրթներկի բիզնեսով: Kylie Cosmetics բրենդի վաճառքը 2018 թ. կազմել է մոտ 360 մլն դոլար: Անցած տարվա նոյեմբերին նա գործարք է կնքել Ulta-ի հետ եւ վաճառել կոսմետիկա մոտ 55 մլն դոլարի չափով ընդամենը 6 շաբաթում: Իսկ մայիսին նա հայտնել է Kylie Skin-ի թողարկման մասին: Վարկանիշային աղյուսակի մասնակիցների տարիքը 21-92 է, եւ նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 81,3 մլրդ դոլար: Գրեթե կեսը՝ 38 կանայք, ապրում են Կալիֆորնիայում, 19-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, Բիրմայից մինչեւ Բարբադոս:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01