Այսօր իշխող «Վրացական երազանք–դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Ախալցխայում հանդիսավոր պայմաններում առաջադրել է իր թեկնածուներին: Այդ մասին տեղեկացնում է «Ջավախքմեդիա»-ն: Նահանգը բաժանված է երեք մասերի, որոնցից յուրաքանչյուրում առաջադրվել է մեկ թեկնածու: Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում առաջարդվել է գործող պատգամավոր Հենզել Մկոյանը: Նա պատգամավոր է եղել արդեն երեք գումարումների խորհրդարաններում: Ասպինձայի և Բորժոմի շրջաններում առաջարդվել է գործող պատգամավոր Գեդևան Փոփխաձեն: Իսկ Ախալցխայի և Ադիգենի շրջաններում առաջադրվել է Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն: Ծալկայի շրջանը չի մտնում այս բաժանման մեջ, քանի որ այն պաշտոնապես հանդիսանում է Ներքին Քարթլի նահանգի մասը: Թեկնածությունները անձամբ ներկայացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը նաև նշել է. «2012 թվականին մենք հաղթեցինք Բիձինա Իվանիշվիլու հետ միասին, և անպայման կհաղթենք նաև այս ընտրություններին»: Ըստ վերջին սոցհարցումների, «Վրացական երազանք–դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը իսկապես առաջատար է, սակայն նրա տոկոսը մեծ չէ. ձայները բաժանված են մի քանի ուժերի միջև, որոնցից երկրորդը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժումն» է:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55