Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու ծրագրերին։
Պերճ Սեդրակյանը նշել է, որ սփյուռքում մեծ խանդավառությամբ են ընդունում հայրենիքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, այդ թվում՝ Հայաստանում արձանագրվող տնտեսական զարգացումներն ու զբոսաշրջության ոլորտում միտումները: ՀԲԸՄ նախագահն ընդգծել է, որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերն ուղղված են հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը և սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը: Նրա խոսքով, իրենց նպատակն է ՀԲԸՄ ծրագրերը դարձնել համահունչ կառավարության ծրագրերին, ինչը կնպաստի դրանց արդյունավետության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի կողմից տարբեր ոլորտներում, մասնավորապես, կրթության, գիտության, զբոսաշրջության, սոցիալական բնագավառներում իրագործվող ծրագրերի ընթացքն ու առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները:
Նիկոլ Փաշինյանը և Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաև ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության և այլ հարցերի վերաբերյալ:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44