Ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ վերջին երկու շաբաթների ընթացքում գործադրված և հասարակական լայն արձագանք ստացած բռնության դեպքերը, դրանց առնչությամբ Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ գերագույն մարմնի այլ անդամների հայտարարությունները, ինչպես նաև սույն թվականի մայիսի 25-ին ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հնչած որոշ ելույթներ բացահայտեցին խիստ վտանգավոր մի քանի իրողություններ: Այս մասին նշված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:
Նրանց թվարկած իրողությունները ներկայացնում ենք ստորև.
«1. Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է բնութագրել։
2. ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը և ինքնադատաստան են հայտարարում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն իրենց հայացքներից տարբերվող հայացքներ, կամ իրենց դավանած արժեքներին չհամապատասխանող արժեքներ։
Այսպիսով, ապրիլյան հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի քաղաքական կյանքում սպառնում է վերստին ծլարձակել 20-ամյա բռնապետության մեթոդաբանությունը, ինչը պետք է լուրջ ահազանգ լինի երկրի իշխանությունների, քաղաքական ուժերի և ամբողջ հասարակության համար։ Ցավով պետք է նշենք, որ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված առաջին բռնությանը իրավապահների պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրեց բռնության կրկնությանը։ Հուսով ենք, որ այժմ իրավապահ մարմինները կցուցաբերեն անհրաժեշտ հետևողականություն, ամբողջությամբ կբացահայտեն կատարված հանցագործությունը և պատասխանատվության կենթարկեն թե այն կարարողներին, թե պատվիրատուներին։
Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում պետք է բացառվեն ահաբեկչությունն ու բռնությունը։ Դրանց հետագա ծավալումը կանխելու համար, իշխանությունները պետք է շտապ և վճռական քայլերով արմատախիլ անեն այդ երևույթը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ բռնության էր ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը: ՀՅԴ-ականները երեկ գնացել էին ոստիկանություն՝ հայտարարելու, որ իրենք են բռնության ենթարկել նրան՝ նշելով, որ նման հայտարարություն են անում, որ իշխանություններին ցույց տան, թե ինչ ատելության ու անթողության մթնոլորտ կա երկրում:
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:22
12:03
11:48
11:34
11:18
11:02
10:45
10:23
10:03
09:45
09:33
09:17
09:01
19:33
19:03
12:24 23.10.25
12:03 23.10.25
10:45 23.10.25
11:48 23.10.25
10:03 23.10.25
10:23 23.10.25
12:22 23.10.25
11:34 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02