Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկի՝ Երևանի Կարմիր բլուրի մի հատվածը, շուրջ երեք տասնամյակ թաղված էր շինաղբի տակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից:
«Անցյալ տարի սեպտեմբերին, երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացնում էր նախընտրական ծրագիրը, մի ծավալուն մաս կար հատկացված «Կարմիր բլուր»-ին: Այնտեղ շեշտվում էր, որ հնավայրը պետք է ազատվի շինարարական աղբից և դառնա հետաքրքիր մշակութային, զբոսաշրջային վայր»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Գաղափարը միավորել է նաև տարբեր անհատների, և «Ազատենք Կարմիր բլուրը շինաղբից» քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ հանգանակված միջոցներով հնարավոր եղավ մաքրել տարածքի շուրջ 10 %-ը:
Այսօր աշխատանքները շարունակվում են Երևանի քաղաքապետարանի միջոցներով: Տարածքն ամբողջությամբ մաքրելու համար պետք է տեղափոխվի շուրջ 700 բեռնատար աղբ՝ նախնական հաշվարկից գրեթե կրկնակի ավելին:
«Մենք մտածում էինք, որ շինաղբը մոտ 1մ է խորությամբ է, սակայն աշխատանքների ընթացքում պարզվեց, որ իրականում 1.5 մետր է: Մարդիկ կառույցներ են քանդել և պարզապես բերել լցրել այստեղ»,-նշել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Կարմիր բլուրից արդեն իսկ 80 բեռնատար շինաղբ է տեղափոխվել: Տեխնիկան այստեղ կաշխատի ամեն օր: Եվ որպեսզի հնագիտական շերտերը չվնասվեն՝ տեղում աշխատանքները հսկում են հնագետները:
«Մոտ մեկ ամսվա ընթացքում կունենանք ամբողջովին մաքրված Կարմիր բլուր: Արդեն 2-րդ փուլում կկատարավեն ցանկապատման և լուսավորության անցկացման աշխատանքները»,-ընդգծել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Սա աննախադեպ քայլ է, որովհետև անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ հուշարձան նման ծավալներով չի մաքրվել: Սա ունի նաև իր գաղափարական բաղադրիչ. մեր հարևան թուրքերը, տնօրինելով ուրարտական հուշարձանները և դրանք դարձնելով զբոսաշրջային կենտրոններ, ներկայացնում են դրանք որպես իրենց ժառանգության մի մասը»,-նկատել է Միքայել Բադալյանը:
Տարիներ շարունակ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընկալվում էր միայն Էրեբունի ամրոցով: Այսօր մշակվում է երեք հնավայրերի հանրահռչակման համալիր ծրագիր:
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55