Այսօր կառավարության նիստին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նախ անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե կառավարությունը չի փոխհատուցում ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերի 20 տոկոսը:
«Խոսքը ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրականացրածների ուսման վարձի քսան տոկոսի հետ կապված է, իբր նախարարությունը չեղարկել է: Ըստ ընթացակարգի՝ այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք. փոխանցումները կատարված են: Այսինքն՝ մենք եթե նույնիսկ շատ էլ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարկումների՝ քաոսային վիճակ է բուհերում»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատեց նրան՝ նշելով, որ մարդիկ կան, որ ցանկանում են երկրում քաոսային վիճակ ստեղծել և քանի որ չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն, պայթունավտանգ իրավիճակ է: «Ինչպե՞ս կարող է ընդհանրապես նման բան լինել: Դա էլ այդ թեզն է՝ ապրիլյան պատերազմի վարձերը չեն տալիս, չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին... այդ նույն մարդիկ են, նույն շրջանակները: Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարո՛ն Վանեցյան: Այսինքն՝ հիբրիդային պատերազմ են վարում այդ մարդիկ կոնկրետ ՀՀ-ի դեմ և այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են: Հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս... այսինքն՝ այդ գող-ավազակները պետք է իրենց լավ զգա՞ն այս երկրում. նրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է և լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»,-ասաց վարչապետը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նույնիսկ երկրորդ փուլ են արել, և ովքեր չեն հասցրել մասնակցել, դիմել, նրանց ընդառաջել են, որ նրանք ևս դիմեն: Նախարարը նաև ասաց, որ ըստ էության, նախարարությունը բողոք չի ստացել: Վարչապետը կարևորեց, որ նման որոշում նախարարությունը չի կայացրել:
«Պատկերացրեք վերնագիրը՝ «կառավարությունը որոշել է կտրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը», մեկը մտածո՞ւմ է, որ սենց վերնագիր ՀՀ-ում հնարավոր է»,-հավելեց վարչապետը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01