ԱԳՆ աշխատանքի կարևոր հատվածներից մեկը վիզաների ազատականացումն է, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Պատեհ ժամկետներում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի 2015 թվականի և Բրյուսելի 2017 թվականի գագաթնաժողովներում ընդունված համատեղ հռչակագրերում, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, ՀՀ-ԵՄ գոծըներության առաջնայնություններ և 20 արդյունք մինչև 2020 թվականը փաստաթղթերում՝ մեկնարկը պայմանավորելով լավ կառավարվող և անվտանգ շարժունակությամբ», - ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ ապաստանի հայցման դիմումների աճով պայմանավորված՝ ԵՄ մի շարք անդամ երկրներ զգայուն են միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցերի հանդեպ, բացի այդ՝ ըստ նախարարի՝ որոշ դեպքերում էլ ԵՄ անդամ երկրները հաշվի են առնում նախկինում վիզաների ազատականացման արդյուքնում եղած ոչ բարեհաջող փորձը։
«ՀՀ-ն մշտապես կոչ է անում ԵՄ-ին յուրաքանչյուր երկրի պարագայում առաջնորդվել արժանիքների գնահատման սկզբունքով», - նշեց նախարարը՝ նկատելով.
«Այս հարցը մշտապես գտնվում է մեր օրակարգի առաջնային հարցերի շրջանակում։ Այս առումով աշխատանքը տարվում է ինչպես ԵՄ հետ՝ հանձնաժողովի և խորհրդի միջոցով, այնպես էլ անդամ պետությունների միջոցով։ Փորձում ենք անդամ պետությունների հետ ապահովել երկխոսություն՝ փորձագիտական մակարդակով անմիջապես գնահատելու համար այն կարողությունները, ներուժը, որը ստեղծված է Հայաստանում ապահովելու համար վիզաների երկխոսության սկիզբը»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01