Ես չեմ հասկանում, թե քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն ինչպես են աշխատում, ինչպես են վճարվում վարորդները, աշխատողները, եթե հաստիքացուցակ չի բերվել և չի հաստատվել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։
«Համայնքը դարձել է երկրորդ օպերատոր, բայց աշխատողների թիվ չկա, հաստիքացուցակ չկա։ Ես մինչ օրս չեմ հասկանում՝ ինչպես են այդ մեքենաներն աշխատում, ինչպես են վճարվում վարորդները, որովհետև հաստիքացուցակը չընդունվեց ավագանու կողմից, իսկ նոր հաստիքացուցակում չկա այդ աշխատողների ցանկը։ Ի՞նչ աշխատավարձ է տրվում վարորդներին, աշխատակիցներին։ Ոչ մի տեղեկություն չունենք՝ թե այդ մեքենաներն աշխատո՞ւմ են թե ոչ»,- նշեց Անի Խաչատրյանը։
Ավագանու անդամի տեղեկացմամբ՝ հունիսի 26-ին տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը, որի ժամանակ էլ, հավանաբար, անդրադարձ կկատարվի այս հարցին։
«Նախորդ նիստին ավագանու օրակարգից հանվեց հաստիքացուցակների հարցը, այս անգամ նույն հաստիքացուցակի նախագիծն են մեզ ուղարկել, ուղղակի առանց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման։ Որպես այդպիսին հաստիքացուցակը 40 տոկոս չի ավելանում, ինչպես որ հայտարարվում էր։ Այստեղ հիմնադրամների և մնացածի հաշվին է ավելանում, տարբեր հիմնադրամների վրա գրանցված աշխատակիցներ էին։ Այսինքն, այդ աշխատողները, միևնույն է, քաղաքապետարանի ենթակայության տակ են, ուղղակի ցրված են և հիմա բոլորը դառնում են քաղաքապետարանի աշխատակիցներ»,- նշեց ավագանու անդամը։
Ավագանին վերջին նիստերի ժամանակ նաև որոշում կայացրեց, որ աղբահանությանը գումարները հավաքագրեն ոչ թե համատիրությունները, այլ վարչական շրջանները։ Նոր նախագծով՝ նախատեսվում է հաստիքացուցակը 50-ով ավելացնել՝ վարչական շրջանների կողմից աղբահանության գումարների հավաքագրման համար։
«Եթե 50 աշխատատեղ ավելացնում ենք, թող համատիրությունները հավաքեին։ Այս պահին վարչական շրջաններում կան գույքահարկ հավաքագրող աշխատակիցներ և ևս 50 հաստիք ավելանում է։ Այսինքն, երկու մարդ է գնալու մարդկանց բնակարաններ։ Մեկ աշխատողը լրիվ բավարար էր, մենք այդպես էինք պատկերացնում»,- ասաց նա։
Քաղաքապետարանի ձեռք բերած 5 աղբատար մեքենաները, ըստ Անի խաչատրյանի՝ հարցի լուծում չէ․ «Հիմա կրիտիկական շրջանն է սկսում, ամռանը տեսնենք՝ ինչ կլինի աղբի վիճակը։ Ինչ-որ չափով այս մեքենաները կթեթևացնեն, բայց 5 «Կամազ»–ով ոչ մի խնդիր չի լուծվի։ Երևանի համար 22-23 աղբատար մեքենա է հարկավոր, մինչև 27 մեքենա։ Վերջին շրջանում «Սանիթեքը» 11-12 մեքենա ուներ և դրան ավելացել է քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 5 մեքենաները։ Հինգ մեքենան այս պահի դրությամբ հարցի լուծում չէ»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01