ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Է.Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո»: Քննչական կոմիտեն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ Է.Ծատինյանը հիվանդանոցում հայտնվելու օրը և դրան նախորդող օրերին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում չի եղել, հետևաբար չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնում: Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:
Ինչ վերաբերում է Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործին, նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ Է.Ծատինյանի մահվան հանգամանքներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ:
Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն ստացվել է օրերս:
Ըստ փորձաքննության եզրակացության՝ Է.Ծատինյանի մահը վրա է հասել 08.04.2019 թվականին՝ սուր սիրտ-անոթային անբավարարությունից, որը պայմանավորված է մետամֆետամին տեսակի թմրամիջոցով սուր-արտածին թունավորմամբ՝ ուղեկցվված հիպերթերմիայով, ցնցումներով, զարկերակային հիպերտենզիայով, հաճախասրտությամբ, տոքսիկ կոմայով, հեպատոսպլենոմեգալիայով, ներքին օրգանների դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որը հիմնավորվում է դատաքիմիական ուսումնասիրությամբ, արյան և մեզի մեջ, ինչպես նաև՝ ներքին օրգաններում մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առկայությամբ:
Ելնելով այն հանգամանքից, որ ստամոքսում հայտնաբերվել են օտար մարմիններ՝ պոլիէթիլենային տոպրակներ, և ներքին օրգանների դատաքիմիական ուսումնասիրությամբ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առավել մեծ քանակությունը հայտնաբերվել է ստամոքսում՝ կարելի է ասել, որ թմրամիջոցն օրգանիզմ է ներթափանցել բերանի խոռոչի միջոցով՝ կուլ տալու եղանակով»:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01