Հարցազրույց Սարգիս Գրիգորյանի հետ (GPartners իրավաբանական գրասենյակ)
- Այ, Դուք պնդում եք, թե Նիկոլ Փաշինյանն այլևս չունի «զոհի» կարգավիճակ: Մանրամասնեք խնդրեմ, ի՞ նչ նկատի ունեք այդ ասելով։
- Տեսեք, 2010 թվականին Ն. Փաշինյանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ իր կալանավորումը մարտի 1-ի դեպքերի առնչությամբ եղել է անօրինական (ի թիվս Կոնվենցիայի այլ հոդվածների խախտման), և քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։ Կոնվենցիայով ամրագրված է, որ դիմողը պետք է ունենա «զոհ»-ի կարգավիճակ։ Նշված կարգավիճակի բացակայությունը հիմք է, որ գանգատը ճանաչվի անընդունելի Դատարանի կողմից կամ եթե դիմողը կորցրել է այդ «զոհ»-ի կարգավիճակը դատավարության ընթացքում. Դատարանը կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից։ Այսպիսով, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության վարչապետ` Ն. Փաշինյանը բազմիցս հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումները մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` տալով նույնիսկ հստակ գնահատականներ: Ավելին` վարչապետ Փաշինյանը կարող է նաև օգտվել ներպետական պաշտպանության միջոցներից: Հետևաբար սկսած 2018 թվականի մայիսից` Ն. Փաշինյանը կորցրել է իր` «զոհ» լինելու կարգավիճակը։ Կարծում եմ` Կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն` Ն. Փաշինյանը գանգատը պետք է հանել Ստրասբուրգի դատարանի գործերի ցուցակից`իր նախաձեռնությամբ կամ Դատարանի կողմից հիմք ընդունած որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չլինելու հիմքով։
- Այսպիսով՝ հետևաբար ի՞ նչ հեռանկարներ եք տեսնում Ն. Փաշինյանի գանգատի վերաբերյալ:
- Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ստրասբուրգի դատարանի կանոնների համաձայն` թե՛ Ն. Փաշինյանը և թե՛ իր ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը ունեն դատավարական պարտականություններ, օրինակ` տեղեկացնելու Դատարանին, որ սկսած 2018 թվականի մայիսից տեղի է ունեցել հանգամանքների փոփոխություն։ Այսպիսով` չհամագործակցության արդյունքում կարող են խախտվել դատավարության սկզբունքները, օրինակ` Ստրասբուրգի դատարանի առջև հավասարության կամ կողմերի մրցակցության սկզբունքները։ Չհամագործակցությունը Ստրասբուրգի դատարանի հետ կարող է հանդիսանալ նաև գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, օրինակ` գործի փաստական հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատելու նպատակով բավարար ապացույցներ չներկայացնելը։ Արդարադատության շահերից ելնելով և հաշվի առնելով դատական իշխանության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները`կարծում եմ`Ն. Փաշինյանը պետք է հրաժարվի իր գանգատից։
Աղբյուր` Panorama.am
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01