Հունիսի 6-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել է «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Ներկայացնելով ցուցանիշները՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ թե՛ վարկային, թե՛ դրամաշնորհային ծրագրերը բաժանվում են 2 խմբի. առաջինը՝ որևէ ծրագրի հետ չկապակցված հատկացումներն են, իսկ երկրորդը՝ նպատակային ծրագրերի համար նախատեսված և օգտագործվող միջոցներն են: Նախարարի խոսքով՝ այս պահին չկան եվրոպական ծագումով բյուջետային աջակցության վարկեր: «2019-2021թթ. ՄԺԾԾ-ն ենթադրում է, որ 2020 թվականը կլինի վերջին տարին, երբ անհրաժեշտություն կառաջանա բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել ազատ, որևէ ծրագրով չկապակցված վարկով: Նպատակն այն է, որ մենք ունենանք շուկայական պայմաններով ներգրավված վարկեր, որոնք կօգտագործենք մեր կարիքները բավարարելու և տնտեսության հետագա աճը ապահովելու նպատակով»,- ասել է ֆինանսների նախարարը: Նախարար Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի եկամուտների 95 տոկոսը գոյանում է հարկային եկամուտներից, 4 տոկոսը՝ այլ եկամուտներից, և մոտ 1 տոկոսը գոյանում է դրամաշնորհների հաշվին: «Սա զարգացող ուղղություն է և որոշ ժամանակ հետո մենք ինքներս ենք դառնալու դոնոր երկիր»,- ընդգծել է նա:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22