Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նոր լիցք և եռանդ հաղորդեց Ռուսաստանի հայ համայնքի կողմից մեր երկրում ներդրումային և ոչ ներդրումային ակտիվությանը: Այս մասին Սանկտ Պետերբուրգում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ նկատելով, իհարկե, որ նախկին 10-20 տարիներին ևս ակտիվության պակաս չի եղել: «Հեղափոխությանը հաջորդած մեծ ալիքը շարունակվում է, և տարբեր մարդիկ ու կազմակերպություններ իրենց հետաքրքիր ծրագրերով ցանկանում են էլ ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանում»,- նշեց Տողանյանը՝ ընդգծելով, որ առկա մեծ ներուժը պետք է կյանքի կոչել: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին՝ ՀՀ դեսպանն ասաց, որ այսօր դրանք ինտենսիվորեն զարգանում են: «Այն որակը, մակարդակը, որը կա և եղել է տարիների ընթացքում, շարունակական է: Այն երեկ չի ստեղծվել: Անկախությունից հետո այն զարգացել է բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական և այլն, և այսօր այդ հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա»,- նշեց նա: Դեսպանը որպես իր խոսքերի ապացույց նշեց Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության միջև մեծ ինտենսիվությամբ տեղի ունեցող հանդիպումները: Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները հատկապես պետք է ընդլայնել տնտեսական տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ի լրագրողի հարցին, թե ինչ նոր զարգացումներ կան գազի գնի շուրջ՝ Վարդան Տողանյանն ասաց, որ ներկա պահին խնդրի շուրջ քննարկումներ են իրականացնում աշխատանքային խմբերը: «Դեռևս վաղ է խոսել այս մասին, դա լուրջ աշխատանք է»,- նշեց ՀՀ դեսպանը:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01