Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբոչկան կապել և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանքի, երեկ կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ բռնության, դրա միջոցով քաղաքական հարցեր լուծելու քարոզ է գնում, եւ որոշ խմբեր ցանկանում են ցույց տալ, որ երկրում անիշխանություն է, իրավակարգը թույլ է:
Նման պահվածքով ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր արարքի համար: Պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան՝ պա՞րզ է խնդիրը առաջադրված՝ դիմել է նա ոստկանապետին ու ԱԱԾ պետին, ասելով, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարվում:
Նիկոլ Փաշինյանին նախկիններից ոմանք անմիջապես արձագանքել են ֆլեշ-մոբով՝ սեւ զգեստով ու ծաղկավոր բաբոչկաներով լուսանկարներով: Պետք է ասել, որ չէր սազում, բացի Արփինե Հովհաննիսյանից: Բայց գեղեցկուհի Արփինեին ի՞նչ չի սազում: Նույնիսկ ՀՀԿ անդամությունն էր սազում, որտեղ նա լույս ու հույս էր խավարի մեջ:
Բայց բնությունը նույնքան շռայլ չի գտնվել մյուսների դեպքում, եւ դա բարդացնում է իրավիճակը: Հնարավոր է՝ դրա համար է Նիկոլ Փաշինյանը հանձնարարել թավիշը փոխարինել «երկաթով», գտնելով, որ դա ավելի էֆեկտիվ մեթոդ է:
Պատկերացնել կարելի է, թե ինչպես են իրավապահները ծաղկավոր բաբոչկա հագցնում վարչապետի նշած խմբերին ու ճանապարհում բնականոն կյանքի: Եվ չի բացառվում անգամ, որ նրանց պարտադրվի հանրային վայրերում կրել այդ բաբոչկաները որպես տարբերանշան: Դրա նախադեպերը աշխարհում կան:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44