Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուրդրների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ և Հայաստանի ու Բուլղարիայի կառավարությունները պետք է գործնական քայլեր իրականացնեն միջպետական հարաբերություններին նոր ազդակներ հաղորդելու համար: Կառավարության ղեկավարը նշել է Բուլղարիայի կարևոր դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և նշել, որ Հայաստանը շահագրգռված է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը Բուլղարիայի խորհրդարանի կողմից ու ընդգծել, որ այդ համաձայնագրի լիարժեք գործարկումը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ամրապնդմանն ու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարևորում է Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա:
Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ժողովրդավարական փոփոխություններին: Բուլղարիայի նախագահի խոսքով` երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ, որի իրացմանը կարող է էապես նպաստել Բուլղարիայի հայ համայնքը, որը հաջողությամբ ինտեգրված է երկրի հասարակական կյանքին և մեծ ներդրում ունի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռումեն Ռադևը կարևորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում և նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է Թումո կենտրոնում և տպավորվել վերջինիս գործունեությամբ: Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում Թումոյի մասնաճյուղի ստեղծմամբ և շահագրգռված են ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղղությամբ քայլերի իրականացմամբ:
Նիկոլ Փաշինյանը և Ռումեն Ռադևը կարևորել են նաև երկկողմ համագործակցությունը առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, մասնավոր հատվածի միջև գործնական կապերի զարգացումը, ներդրումային համատեղ նախագծերի քննարկումն ու իրականացումը, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում գործակցության ընդլայնումը: Կողմերը կարևորել են նաև համատեղ ֆորումների անցկացումը, որոնք կնպաստեն գործարար կապերի խթանմանը:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01