Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով։ «Ես ինչ կարգավիճակ կարող եմ... համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից»,–նշեց նա։ Ծառուկյանը վերահաստատեց նախկինում իր խոսքերը, որ եթե ինքը կապ ունի, «Մարտի 1»–ի հետ, պետք է հրապարակային գնդակահարեն. «Այդ ապացուցելու դեպքում հրապարակում պետք է գնդակահարեն։ Եթե իմ մանսնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը «Մարտի 1-ի» հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, մեղավորները պատժվեն»։ Ծառուկյանը այնուամենայնիվ խոստովանեց՝ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իրենց կառավարությունից զանգել են եւ հրավիրել են հանդիպման, սակայն դժվարացավ նշել, թե ով է եղել հրավիրողը. «Միայն զանգ է եղել կառավարությունից, մարտի 1-ի երեկոյան հրավիրել են կառավարության շենք, որը գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվել, որը եղել եմ կես ժամ կամ 25 րոպե, որը տեսնելով խառնաշփոթ վիճակ, ես թողել գնացել եմ, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու եւ քննարկում է լինելու։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես թողել գնացել եմ»,–նշեց նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01