Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունը չի ազդի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա: ԳՀՎ նախկին հատուկջոկատայինը սպանվել էր հունիսի 1-ին Պուտիլկովո միկրոշրջանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ: Գործով ձերբակալվել էր երեք մարդ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է: «Իհարկե, գիտեք, սա ողբերգություն է: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել սպանվածի ընտանիքին և ընկերներին», - ասել է Փաշինյանը` «Sputnik Հայաստան»-ի հետ զրույցում: ՀՀ վարչապետի խոսքով, հանցագործություն կա և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, սակայն դա չպետք է ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: «Հայաստանում և Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր հանցագործություններ են կատարում, ցավոք, սպանություններ են լինում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, բայց դա չպետք է ազդի մեր հարաբերությունների վրա: Սա սկզբունքային դիրքորոշում է», - հայտարարել է ՀՀ վարչապետը: Նա նշել է՝ կարևոր չէ, թե ինչ ազգություն ունի սպանություն կատարողը: Ըստ Փաշինյանի՝ դա ոչ մի կապ չունի երկու երկրների միջև հաստատված ռազմավարական հարաբերությունների հետ: «Վերջերս Գյումրիում միջադեպ էր տեղի ունեցել, և մենք կասեցրել ենք այս հարցին քաղաքական ենթատեքստ տալու բոլոր փորձերը, և դա, իհարկե, մեծ ողբերգություն է մեզ համար, բայց դա տեղի ունեցավ, և ես ուզում եմ ասել՝ հույս ունեմ և համոզված եմ, որ մեր ռուս եղբայրները դա չեն ընկալի որպես մեր միջազգային և միջպետական հարաբերություններին վերաբերող ինչ-որ բան, քանի որ մենք եղբայրական ժողովուրդ ենք », - ավելացրեց է Փաշինյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01