Google-ի ղեկավարությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է այն ռիսկերի մասին, որոնք կարող են երկրի ազգային անվտանգության համար ծագել, եթե Չինաստանի Huawei ընկերության նկատմամբ սահմանափակիչ միջոցները չվերացվեն: Հունիսի 7-ին այս մասին հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուր: ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը մտցրել Է սեւ ցուցակ՝ ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով: Դրանից հետո Google-ը Huawei-ին զրկել Է Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներն ստանալու հնարավորությունից, որով հանդերձված են նրա արտադրության սմարթֆոնները: Ավելի ուշ Google-ը հայտարարել Է, որ Huawei-ի սարքերի համար նորացումները մատչելի կլինեն առաջիկա 90 օրվա ընթացքում՝ ժամանակավոր թույլատրագրին համապատասխան, որը մայիսի 20-ին տվել են ԱՄՆ-ի իշխանությունները: Google-ի համար հիմնական խնդիրը, հրատարակության տվյալներով՝ Չինաստանի ընկերության կողմից ծրագրային ապահովման իր սեփական տարբերակի մշակման հնարավորությունն Է, ինչն Android-ն ավելի խոցելի կդարձնի հաքերների գրոհների նկատմամբ: «Google-ը կարծում Է, որ Huawei-ի հետ համագործակցության դադարեցումը վտանգավոր Է ԱՄՆ-ի համար Android-ի երկու գործառական համակարգերի՝ բնօրինակի եւ պատճենի ստեղծման հավանականության պատճառով»,- մեջբերում Է FT-ն աղբյուրի խոսքը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01