Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր բարձրագույն պարգևը՝ «Խղճի դեսպան-2019» կոչումը շնորհել է 16-ամյա շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգին և նրա՝ շրջակա միջավայրի պաշտպանության շարժմանը: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում: Պատանի շվեդուհին ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց, երբ 2018 թվականի օգոստոսին միայնակ «դպրոցական գործադուլ» սկսեց Ստոկհոլմում, խորհրդարանի շենքի առջև: Նա հայտարարեց, որ ուրբաթ օրերին դպրոց չի հաճախի մինչև որ շվեդ քաղաքական գործիչները չսկսեն կատարել Վնասակար արտանետումների կրճատման վերաբերյալ Փարիզի պայմանագրի պայմանները: Գրետա Տունբերգին հրավիրել են հանդես գալ ՄԱԿ-ի՝ Կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում և Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա հազարավոր դպրոցականների է ոգեշնչել ամբողջ Եվրոպայում, հետևելով իր օրինակին՝ փողոցներ դուրս գալ կլիմայի փոփոխության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Աղջկան անվանակարգել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Խղճի դեսպանը» Amnesty International-ի բարձրագույն պարգևն է, որը շնորհում են այն մարդկանց, որոնք առաջնորդի իրենց բացառիկ որակներն ու խիզախությունն են ցուցաբերել հանուն մարդու իրավունքների: Ես չեմ կարող ավելի լավ դափնեկիր պատկերացնել այս տարի, քան Գրետա Տունբերգն է և Fridays for Future («Ուրբաթ օրերը՝ ապագայի համար») բողոքի շարժումը, որը կոչ է անում՝ կանխել կլիմայական փոփոխությունները»,-կայքում մեջբերված են Amnesty International-ի գլխավոր քարտուղար Կումի Նայիդոոյի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01