ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանակում բանկը կաջակցի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին, կիրականացվի հոբելյանական մի շարք հրատարակությունների տպագրություն, համերգային ծրագրերի և այլ միջոցառումների կազմակերպում: Կոմիտասի ծննդյան 150-ամյակի միջոցառումների կազմակերպման շրջանակում, այսօր ստորագրվեց նվիրաբերության պայմանագիր` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջև: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության անդամ Արմեն Գասպարյանը և «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը շնորհավորեց Արդշինբանկին` մեծագույն հոգևոր դեմքերից մեկի` Կոմիտասի հոբելյանին նվիրված միջոցառումների իրականացմանը մասնակցություն ունենալու համար. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնավոր կազմակերպության, գործարարի համար միայն պատվաբեր է մասնակից լինել այսպիսի կարևոր իրադարձությանը: Մեզ համար չափազանց կարևոր է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի քաղաքակիրթ լինելու չափանիշներից մեկը հենց մասնավորի աջակցությունն է մշակույթի ոլորտին, ինչի կարիքը մենք շատ ունենք»,- իր խոսքում նշեց Արայիկ Խզմալյանը: Կարևորելով համագործակցության այս մոդելը` նա ընդգծեց, որ որևէ միջոցառմանն աջակցելը չի նշանակում միայն այն հովանավորել. «Նման համագործակցությունն առողջացնում է մշակութային մթնոլորտը, միջավայրը, իսկ մշակույթի գերակայությունն ու դիրքավորումը հասարակության մեջ մարդկային հումանիստական արժեքների, հանդուրժողականության հաստատումն է, աշխարհում հավասարը հավասարի հետ հաղորդակցվելու գիտակցումը, և սա հասարակական լավատեսության կարևորագույն հանգամանք ու պայման է»: Արդշինբանկի ներկայացուցիչ Արմեն Գասպարյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, նշեց, որ իրենց համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս հրավերը. «Հայ մշակույթի կողքին լինելը մեր բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում է: Համոզված եմ, որ համագործակցությունը կլինի շարունակական»,- նշեց Արմեն Գասպարյանը: Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, շնորհակալություն հայտնելով Արդշինբանկին աջակցության համար, ընդգծեց, որ մեր ազգի համար մեծ նշանակություն ունի Կոմիտասի 150-ամյա հոբելյանը և Արդշինբանկի աջակցությունն ու հովանավորությունը նշանակալի դեր կունենա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման հարցում: Նա նաև հավելեց, որ աջակցությունը լինելու է ոչ միայն «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին, այլև Արդշինբանկի աջակցությամբ կիրականացվեն հոբելյանական մի շարք հրատարակությունների տպագրություն, համերգային ծրագրերի և այլ միջոցառումների կազմակերպում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01