Միավորված ազգերի կազմակերպության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի գագաթնաժողովի ժամանակ հունիսի 7-ը պաշտոնապես ընդունվել է որպես Սննդաթմերքի անվտանգության միջազգային օր: «Սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է» կարգախոսով էլ այս տարի այն նշվում է:
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հենց այս համատեքստում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ նախաձեռնել էր «Սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները և կրթության դերը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Մասնակցում էին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դասախոսներ և Տեսչական մարմնի աշխատակիցներ:
Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջույնի իր խոսքում, շնորհավորելով բոլորին, ասել է, որ օրվա խորհուրդն է Հայաստանում վեր հանել սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրները, փորձել համատեղ լուծումներ գտնել: «Պետք է համագործակցության բոլոր հնարավոր ուղիներով փնտրել և ունենալ սննդամթերքի անվտանգության կառավարման այնպիսի համակարգ և միջավայր, որպեսզի սպառողը վստահ լինի, որ սննդամթերքի արտադրությունից մինչև սպառման բոլոր օղակներում մեր սննդամթերքն անվտանգ է: Այսօրվա նպատակն է նաև տեսնել, թե ինչ անելիքներ ունենք կրթական համակրգում: Շատ ուրախ եմ, որ արդեն ավանդույթ են դարձել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ մեր համատեղ միջոցառումները»,- ասել է պարոն Ուռուտյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Սննդամթերքի անվտանգության օրը կարևորելու և առաջին անգամ այն նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական, Տեսչական մարմնի ղեկավարը նշել է,- «Օրը շատ ճիշտ կարգախոսով է սկսվել՝ սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է: Ունենալով 170 տեսուչ մենք չենք կարող լինել ամենուր, ամեն րոպե և վերահսկել ամեն ինչ, եթե չկա հասարակական վերահսկողություն: Կամայական սպառող, հասրակական կազմակերպություն և յուրաքանչյուր քաղաքացի, երբ գիտակցի, որ սննդի անվտանգությունը նաև իրենից է կախված, մենք այս ոլորտում կունենանք արդյունք»:
ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների և պետական վերահսկողության արդյունավետության մասին: Նա նշել է, որ երկրում սննդամթերքի անվտանգության ապահովումն ունի կարևորագույն պետական նշանակություն: «21-րդ դարում սննդամթերքի անվտանգության խնդիրը ոչ պակաս արդիական է, չնայած մեր ժամանակի անվերջ գիտական և տեխնիկական ձեռքբերումներին: Տարվա ընթացքում 365 օր մենք զբաղվում ենք սննդամթերքի անվտանգությամբ, բայց սա ևս մեկ առիթ է, ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01