Հունիսի 3-ից 7-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:
Հանձնաժողովի 14-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը, պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը, ինչպես նաև նախորդ՝ 13-րդ նիստին ընդունված որոշումների կատարմանը վերաբերող հարցեր, քննարկվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ: Հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի առանձին ոլորտների մասնագետների միջև անցկացվել են աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ: Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքաներին ներգրավված են եղել պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ու մարմինների ներկայացուցիչներ:
Հունիսի 6-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում հայկական և ռուսական կողմերի համանախագահողները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հաձնաժողովի 14-րդ նիստի Արձանագրությունը:

14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44