Արդարադատության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի շուրջ հանրային քննարկում, հայտնում ենախարարության լրատվական ծառայությունից։
Աշխատանքային քննարկման ընթացքում փոխնախարար Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ընտրության շուրջ առկա դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ նախկինում հասարակական հատվածի կողմից կատարված առաջարկների գերակշիռ մասը ներառվել է նախագծում, ինչի հիման վրա լրամշակված նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային լայն քննարկման՝ հնարավորություն ընձեռելով առավել կատարելագործել ներկայացվող նախագիծը:
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում փոխնախարարը կարևորել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերակատարման բարձրացման անհրաժեշտությունը և ներկայացրել կոռուպցիոն հանցագործությունների քննության մեկ միասնական մարմնի ու հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծման նախատեսումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձևավորվելիք հակակոռուպցիոն մարմնի անկախության երաշխիքներին, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման օրենսդրական մեխանիզմներին և մի շարք այլ հարցերի:
Այնուհետև, հաջորդել է հարց ու պատասխանը մասնակիցների միջև:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44