Intel-ի փոխնախագահ Նավին Ռաոն մեքենայական ուսուցման զարգացման ներկայիս փուլը համեմատել է այֆոնների հայտնվելու առաջին տարվա հետ: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, թե դա աշխատանքի, հաղորդակցության եւ զվարճությունների մեջ ինչպիսի տեկտոնիկ փոփոխությունների կհանգեցնի: Մենք դա գիտակցում ենք միայն հիմա: ԱԻ-ն մեր կյանքը շատ ավելի ուժգին կփոխի, քան այֆոնի հայտնվելը, անգամ անիվի եւ վառոդի գյուտը: Նավին Ռաոն ոչ միայն Intel-ի փոխնախագահն է, այլեւ ԱԻ-ի գծով գլխավոր մենեջերը: Նա արհեստական ինտելեկտի արշալույսը համեմատել է այֆոնների զարգացման հետ: Ինչպես եւ iPhone-ը, մեքենայական ուսուցումը ԱԻ-ի առաջին ձեւը չէր, բայց հենց նա ուշադրություն գրավեց եւ տեխնոլոգիայի զարգացման կարեւոր նշաձող դարձավ: Ռաոյի կարծիքով՝ ԱԻ-ի սպասվող հեղափոխությունը մարդու՝ որպես տեսակի պատմության մեջ գլխավոր իրադարձությունն է, հայտնում է VentureBeat-ը: «Քչերն են հասկանում փոփոխությունների մասշտաբը, որոնք իրենց հետ բերել են սմարթֆոնները: Ոչ ոք չէր կանխատեսում, որ դրանք զգալիորեն կմեծացնեն մեր աշխատանքային օրը, քանի որ մենք հիմա չենք հեռանում էլեկտրոնային փոստից,- ասել է նա: - Ոչ ոք չէր կանխագուշակում, որ մենք ընտանիքի անդամներին կխնդրենք նայել իրենց սարքերին, որպեսզի մենք կարողանանք նրանց հետ խոսել: Ոչ ոք չէր մտածում, որ մենք ստիպված կլինենք երեխաներին սովորեցնել դեմ առ դեմ շփվելու հմտություններին»: ԱԻ-ի հեղափոխությունը, որը կբազմապատկի տեղեկությունների ծավալը եւ հասանելիությունը, կմեծացնի նաեւ փորձագետների իրազեկվածությունը: Ռաոն լուրջ աճ է կանխատեսում բոլոր ոլորտներում, բայց հատկապես առողջապահության, գյուղատնտեսության եւ տիեզերքի գաղութացման ոլորտում: ԱԻ-ի շնորհիվ լավագույն մասնագետների փորձը եւ գիտելիքները հասանելի կլինեն յուրաքանչյուրին, եւ դա արդեն իսկ տեղի է ունենում: Նա որպես օրինակ բերում է Չինաստանում կուրության կանխարգելման ծրագիրը, երբ խորը ուսուցման ակնաբուժական համակարգերը ծանրաբեռնված բժիշկներին թույլ են տալիս փոքր քաղաքներից պացիենտների զննում անցկացնել: Որքան շատ են հայտնվում բժշկական տվյալների անվտանգ փոխանցման ուղիները, այնքան ԱԻ-ի համար ավելի հեշտ է մշակել բուժման նոր ձեւեր, հայտարարել է Ռաոն: Գյուղատնտեսությունում արհեստական ինտելեկտը կբարձրացնի առանց գենետիկ մոդիֆիկացիայի բերքատվությունը, իսկ տիեզերքում կօգնի կառուցել ամբողջական գաղութներ՝ առանց գաղութարարների բնակեցման, կարծում են Intel-ում։ Որպեսզի այս լավատեսական մոտեցումն իրականություն դառնա, Ռաոն խորհուրդ է տալիս հետեւել արհեստական ինտելեկտի երեք առանցքային «առաքինություններին»։ Դրանք են խոհունությունը, անվտանգությունն ու թափանցիկությունը։ Բաժնետերերը պետք է նվազագույնի հասցնեն անհայտության գործոնի ազդեցությունը, զգուշություն պահպանեն, մշտապես ստուգեն փորձերը տարբեր տեսակետներից եւ խրախուսեն բանավեճերը։ Intel-ի մյուս փոխնախագահի՝ Գադի Սինգերի կարծիքով, ապագայում գրեթե չի լինի մասնագիտություն, որը կապված չլինի արհեստական ինտելեկտի հետ։ ԱԻ տարրերը կհայտնվեն յուրաքանչյուր ճյուղում եւ կհանգեցնեն մի ամբողջ շարք մասնագիտությունների անհետացմանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01