«Որպես գաղափար՝ դա կա միջազգային պրակտիկայում: Գիտեք, որ իրավագիտության մեջ ասում են, որ ամեն ինչ կախված է մանրամասներից: Նախագծի տեքստը դեռևս չկա, որ մենք կարողանանք նայել, ուսումնասիրել, հասկանալ, բայց որպես երևույթ՝ այն կարող է օգտակար լինել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան:
Ըստ նրա՝ մասնագիտացված դատարաններ ստեղծելու փորձ կա տարբեր երկրներում, Հայաստանի Հանրապետությունը բացառություն չի, և այստեղ էլ մասնագիտացված դատարաններ կան, օրինակ՝ սնանկության, վարչական և այլն. «Խոսքը վերաբերում է այն դատական ատյանին, որը քննում է, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործություններ և կոռուպցիայի հետ կապված այլ գործեր: Այսինքն՝ հատուկ մասնագիտացում ունեցող դատարան է, և նման պրակտիկա կա տարբեր երկրներում»:
Մեր խնդրանքին՝ թվել մի քանի նման երկրներ, Վ.Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին չեմ մտաբերում: Կարող եմ Ուկրաինայի օրինակը նշել, բայց մտավախությունս այն է, որ կասեք՝ Ուկրաինայում ներդրվել է նման համակարգ և ձախողվել է: Բայց կան երկրներ, որտեղ կա մասնագիտացված դատարանների համակարգ»:
Արդյո՞ք կան այդքան շատ կոռուպցիոն գործեր, որ քննի հատուկ մասնագիտացված դատարանը, Վ.Վարդանյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը մշտական, հետևողական պայքար է, և անկախ գործերի քանակից՝ պետք է լինի համապատասխան ատյան, որն այդ գործերով զբաղվում է.
«Եթե գործերի թիվը մոտենա զրոյի, մոտ ապագայում, իհարկե, կարելի է մտածել այդ դատարանի գործունեությունը դադարեցնելու մասին: Բայց կարծես թե նման խնդիր չկա, դեռ չստեղծված մարմին է, որը չունի լիազորություն: Գաղափարը հնչեցրել է վարչապետը, այն ընդունելի է միջազգային փորձագետների կողմից: Ինչ վերաբերում է իրագործմանը, պարզ կլինի այն նախագծի քննարկման ժամանակ, որ կներկայացվի և որում կսահմանվեն այդ դատարանի ուրվագծերը»:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55