Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն ընտանիքի հետ եկավ ընտրատեղամաս՝ քվեարկության։ Նա մինչ քվեարկությունը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկությունն այն է, որ աբովյանցիների համար ընտրությունները վերածվեն իրական տոնի։
«Քվեարկեցի հանուն Աբովյանի շարունակականության ու զարգացման»,- քվեարկելուց հետո ասաց նա։
Գևորգյանը պատասխանեց նաև Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան ու տունն այրելու հետ կապված հարցերին։
«Առաջինն ինձ ու իմ թիմակիցներին դա շահեկան չէր։ Եղել եմ դեպքի վայրում, ինքս էլ դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը։ Իմ խնդրանքն ու հորդորն է իրավապահներին, որ վայրկյան առաջ բացահայտեն դեպքը»,- ասաց Վահագն Գևորգյանը։
Վերջինս անհիմն է համարում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի հետ կապված դեպքն իր անվան հետ կապելը։ Նա, անդրադառնալով իր և ԲՀԿ-ի կապին, նախ ընդգծեց, որ ինքը կուսակցական չէ։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ իրեն սատարելուն, Գևորգյանն ասաց․ «ԲՀԿ-ն պաշտոնապես որևէ հայտարարություն չի արել, երբեք կուսակցական չեմ եղել, այժմ էլ առաջադրվել եմ որպես անկուսակցական թեկնածու»։
Գործող քաղաքապետն իր մրցակիցներից որևէ մեկին չի թերագնահատում՝ նկատելով, որ բոլորն էլ շանսեր ունեն, ավելին՝ պարտության դեպքում կշնորհավորի հաղթած թեկնածուին։
Վահագն Գևորգյանը, անդրադառնալով մրցակիցների քննադատություններին, թե այս 4 տարիների ընթացքում նա որևէ դրական տեղաշարժ չի ապահովել համայնքի համար, շեշտեց․ «Թող նման բան ասողներն աչքերը լայն բացեն, որովհետև Աբովյանն այն եզակի համայնքներից է, որը 100 տոկոս կատարողական է ներկայացրել։ Նույնիսկ մեր քաղաքի լուսավորությունը, ի տարբերություն մայրաքաղաքի, մինչև լույսը բացվելը թողնում են։ Աբովյանից մանկապարտեզ չգնացող երեխա չունենք, ջրագծերն ու պուրակների կառուցում և այլ ամեն ինչ արել եք։ Այսինքն՝ չկա ոլորտ՝ մշակութայինից մինչև քաղաքաշինություն, որ մենք աշխատանք կատարած չլինեք»։
Դիտարկմանը, որ թեկնածուներից մեկին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանին, սատարում էր քաղաքական ուժ, արդյոք վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ է եղել, Գրիգորյանը պատասխանեց․ «Կոտայքի մարզպետն արձակուրդ է վերցրել ու լծվել այս գործընթացին, գնահատականը թողնում եմ ձեզ»։
Նա ընտրվելու պարագայում խնդիր չի տեսնում իր և մարզպետի հետ աշխատանքի շարունակականությունում։
«Կարծում եմ՝ համայնքի ղեկավար, մարզպետ, կառավարություն ոչ թե անձերի համագործակցություն է, այլ ինստիտուտների։ Ցանկացած համայնքի ղեկավար, մարզպետ ու կառավարություն պարտավոր է համագործակցել, քանի որ համագործակցում են իմ նպաստ համայնքի ու երկրի»,- ընդգծեց Վահագն Գևորգյանը՝ հավելելով, որ այս ընտրությունները հնի ու նորի պայքար չի համարում։
Վահագն Գևորգյանը, խոսելով Աբովյան քաղաքի խնդիրների մասին, հայտարարեց, որ իր համար ռազմավարական առաջնային խնդիրը համայնքի բնակֆոնդի պահպանումն է։
Քաղաքապետը, արձագանքելով դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հեղափոխությունը Աբովյան չի հասել, ասաց․ «Հեղափոխության առաջնորդին հարգում եմ, հարգում եմ հեղափոխության արժեքները, բայց կան մարդիկ, որոնք ամենևին կապ չունեն հեղափոխության հետ։ Կարծում եմ՝ հեղափոխություն Աբովյան քաղաքում եղել է 4 տարի առաջ, որովհետև 4 տարի մեր համայնքի բյուջեն ոչ մի տողով չի խաթարվել, ունենք 100-ից ավել կատարողական։ Վերջում էլ լայնածավալ ստուգումներ եղան և 6 մլրդ շրջանառությունից 1 լումա չարաշահում չի հայտնաբերվել»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01