ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քննարկում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը։ Նրա Խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի ելակետային նպատակը կյանքի կոչելով։
«ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել»,- ասաց Խաչիկյանը։
Ըստ փոխնախարարի՝ օրենքի գլխավոր նպատակը կյանքի կոչելուն խանգարում է օրենքի 45-րդ և 46-րդ հոդվածներում ամրագրված ժամկետները՝ 2019 թվականի հուլիս մեկը։ Նախագծի փոփոխություններով առաջարկվում է «2019 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել պարտադիր պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի հրապարակման անընդհատությունը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ԱԺ-ն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկել է առաջին ընթերցմամբ։
Նշենք նաև, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նախագծի ընդունումը համարելով հրատապ:
Խաչիկյանը ներկայացրեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է սահմանել, որ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հրդեհային անվտանգության, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ու հողօգտագործման ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և կամ պատասխանատվություն սաhմանող մարմինը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:
Նախագծերը դրվեցին քվեարկության․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 109 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ ձայներ չկային։ Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 109 կողմ ձայնով հաստատվեց։
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01