Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի 1-4 կուրսերի մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի:
Հանդիպմանը Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի ավելի քան քսանհինգ հազար ուսանողից հինգ հարյուրը հայ են, իսկ Հայագիտության ամբիոնի դասերին տարեկան մասնակցում է շուրջ հարյուր հիսուն ուսանող: Պրն. Տեր-Մկրտչյանն ընդգծեց, որ ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան, անպայման այցելում է Մայր Աթոռ, որպեսզի լիցքավորվի ու ներշնչվի և այդ նույն ներշնչումը փոխանցի իր ուսանողներին, որ զգան, թե որքան զորեղ է Հայաստանյաց Եկեղեցին և ինչպիսի կարևոր դեր է խաղում հայոց կյանքից ներս:
Այնուհետև համալսարանականներին ողջունեց Գարեգին Բ. Կաթողիկոսը` ամենքին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին՝ հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու, նրանց հայկական ոգի, շունչ ու կրթություն փոխանցելու համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց լինել ժրաջան և ուսումնատենչ, որպեսզի ապագայում, ուր էլ որ բնակվեն, իրենց նվիրյալ ու արդյունավետ ծառայությունը բերեն հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը խմբին մաղթեց բարի կեցություն հայրենիքում` շրջելու պատմամշակութային տարբեր վայրերով, հիանալու դարավոր սրբավայրերով և վայելելու ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալ ոգին:
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55