Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման հերթական թողարկման նկարահանումների ժամանակ սկանդալ է տեղի ունեցել հաղորդման հյուրերի՝ կինոյի, թատրոնի հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի և վերջինիս նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրի մասնակցությամբ: Ինչպես նշում է teleprogramma.pro-ն, Մազուրը ծեծել է Ցիմբալյուկ Ռոմանովսկայային:
Երկու կանայք, ինչպես նաև երգիչ Պրոխոր Շալյապինը հանդիպել են նկարահանումների ժամանակ: Շալյապինը վատ է արտահայտվել հարևան սենյակում գտնվող Մազուրի հասցեին, ինչից հետո վերջինս սենյակ է ներխուժել և բռունցքներով հարձակվել Ջիգարխանյանի նախկին կնոջ վրա:
Հաղորդվում է, որ Մազուրին հաջողվել է Վիտալինային մի քանի ապտակ հասցնել:
Հայտնի է, որ ժամանակին Մազուրը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Վիտալինայի հետ և փորձել է պահպանել նրա ամուսնությունը, սակայն արդյունքում Արմեն Ջիգարխանյանն ապահարզան է պահանջել: Այդ ամենից հետո Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան մեղադրել է Էլինա Մազուրին ապատեղեկատվություն տարածելու համար, և վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Կոնֆլիկտից հետո Մազուրը նյարդային խանգարումով բուժվել է հիվանդանոցում, իսկ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իբր սիրավեպ է սկսել երգիչ Պրոխոր Շալյապինի հետ:


17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55