Հատուկ քննչական ծառայությանը ուղղված դիմումները 2018-ի հեղափոխությունից հետո զգալիորեն աճել են: Դատական վերահսկողությունը ևս ընդլայնվել է, գրեթե ցանկացած որոշում բողոքարկվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե գործերի շատ լինելու պատճառով նոր քննիչներ ներգրավելու անհրաժեշտություն չկա ՞ արդյոք: «Հեղափոխությունից հետո դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկոսով: Դրանց մեջ կան նաև բազմաթիվ դիմումներ, որոնք նույնիսկ չեն վերաբերում ծառայության գործառույթներին, բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս: Այդ դիմումներից որոշների հիման վրա նախապատրաստվում են նյութեր, եթե անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, պարտադիր պետք է նախապատրաստվեն նյութեր, պատրաստվի որոշում: Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինում դրանց բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ ծանրաբեռնվածությունն իսկապես շատ է: Նա նշեց, որ դիմում են գլխավոր դատախազին, նրա ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ Քննչական կոմիտեից, ԱԱԾ-ից, ՊԵԿ-ի քննչականից գործուղում են քննիչների, որոնք ՀՔԾ-ի քննիչների ղեկավարության ներքո աշխատում են քննչական խմբերում։ Խաչատրյանը վստահեցրեց, որ անում են ամեն ինչ, որ գործի որակը չտուժի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01