 
            «Իրավունք» թերթը գրում է. «Ժամանակին ամբողջ հանրությունը բոլբոլ զվարճացել էր, երբ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ այսինչ որոշումը ուժի մեջ կմտնի փետրվարի 31-ին:
Այժմ այդ մարդը պետք է նպաստի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, դա նույնիսկ նախարարության անվանման մեջ կա, բայց իհարկե ոչ ոք չի մոռացել «փետրվարի 31-ը»:
Սակայն ժամանակի հաշվարկի հետ պրոբլեմ ունեցող միակ պաշտոնյան չէ պարոն նախարարը: Այս կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին նույնպես ժամանակային կուրիոզ տեսանք: Եվ այդ հրաշքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում: Այդտեղ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը միաժամանակ և վստահված անձ էր ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի համար, և ընտրող էր, և քարոզիչ, և ոստիկան, և… կարճ ասած ամեն ինչ: Սակայն ամենահետաքրքիրը նրա ստացած վստահված անձի վկայականն էր: Պարզվում է, որ վկայականը Ռոմանոս Պետրոսյանին տրվել է օգոստոսի 6-ին: Այսինքն՝ նա վստահված անձ էր ապագայից: Կամ էլ ընտրական համապատասխան հանձնաժողովը, շարունակելով թվանկարչության ավանդույթը, որոշել էր ապագա ամսաթվով տալ:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է լինելու օգոս¬տոսի 6-ին: Արդյոք որտե՞ղ է լինելու նույն Ռոմանոսը, կամ նրա անսխալական «վոժդ» Նիկոլը: Տեսնես էլի իրենց տեղերո՞ւմ են «հանգիստ նստած» լինելու, թե արդեն նրանց հասցրած ենք լինելու մոռանալ վատ երազի պես»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34