ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային փակ վայրերում ծխելն արգելող օրենսդրական նախաձեռնության վերջին լրամշակումն արդեն ուղարկել է կառավարություն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս հայտնեց, որ այն ԱԺ-ում կքննարկվի ամառվա ընթացքում: «Հույս ունեմ, որ ամառվա ընթացքում օրենքի նախագիծը կգա Ազգային ժողով: Վերջին լրամշակումը կառավարություն է ուղարկվել մի քանի օր առաջ»,-նշեց Թորոսյանը: Հարցին, թե դրանում նախատեսվող տուգանքների մասով ինչ զիջումներ են արվել` նախարարը պատասխանեց` քաղաքացիների առողջությանը չվնասող զիջումներ: Հարցին, թե նախագիծն արդյոք ունի քաղաքական աջակցություն` Թորոսյանը պատասխանեց, որ նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը: «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով արգելված վայրերում ծխելու համար նախատեսվում են խոշոր չափի տուգանքներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01