Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հավանություն է տվել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հարցմանը և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օր նշանակել հուլիսի 7-ը, հաղորդում է Associated Press-ը, հունիսի 11-ին: «Եվրախորհրդարանի ընտրությունները չորս ամիս տևող երկար նախընտրական շրջան ստեղծեցին, և ես պետք է հաշվի առնեմ, որ դա կարող է վտանգավոր լինել ազգային տնտեսության համար»,- ասել է Ցիպրասը նախագահ Պավլոպուլոսին: Վարչապետը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև ընտրությունները, և, ինչպես ակնկալվում է նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ կնշանակի կառավարության մի քանի կարևոր պաշտոններում: Մայիսի 27-ին Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ իր «Արմատական ձախ ուժերի կոալիցիա» կուսակցության վերջերս կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում պարտություն կրելու հետո, երբ մոտ 9%-ով զիջեց ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը: Հունաստանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին հոկտեմբերին: Միևնույն ժամանակ, հունիսին Հունաստանի խորհրդարանը չկարողացավ Ցիպրասի կառավարությանն անվստահության քվե հայտնել: Ընդդիմությունը պահանջել է, որպեսզի վարչապետը Եվրախորհրդարանի ընտրություններում պարտության դեպքում համընդհանուր արտահերթ ընտրություններ նշանակի: LIVE NOW
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01