Օտտավայում կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) բարձր մակարդակի համաժողովը: Համաաժողովի կարևոր ձեռքբերումներից էր Իրական սեփականատերերի բացահայտման (ԻՍԲ) գործընթացի Առաջատար երկրների խմբի ստեղծումը: Խումբը միավորում է ԻՍԲ առաջատար երկրներին՝ ստեղծելու միասնական ձևաչափեր, մեթոդներ, խնդիրների հաղթահարման համալիր լուծումներ և այլն: ԻՍԲ շարքում առաջամարտիկներից են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան: ԲԿԳ-Հայաստան գործողությունների ծրագրում ՀՀ կառավարությունը ստանձնել է հանձնառություն ներդնելու Իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստր, որի լիարժեք գործարկումը կնպաստի ստվերում գործունեություն ծավալող անձանց բացահայտմանը, ակտիվների վերադարձին, միջազգային կոռուպցիոն և փողերի լվացման հանցավոր գործընթացների դեմ պայքարին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ-Հայաստան գործընթացի համակարգող Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է բարձրացնելու թախանցիկությունը պետական կառավարման համակարգում, կառավարության գործունեությունն ավելի հաշվետու դարձնելու և լիարժեք իրականացնելու կոռուպցիայի դեմ պայքարը: Համաժողովում գտնվելու ընթացքում Էդուարդ Աղաջանյանը «ԲԿԳ գործընթացը Արևելյան գործընկերության շրջանակներում և Արևմտյան Բալկաններում» և «Բաց արդարադատություն» կլոր սեղան քննարկումներին մասնակցել է որպես խոսնակ:
ԲԿԳ համաժողովի շրջանակներում Էդուարդ Աղաջանյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, Ասիական զարգացման բանկի Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչ Բարտլետ Էդեսի, Միացյալ Թագավորության (ՄԹ) FMA ընկերության հիմնադիր, ՄԹ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆրենսիս Մադի և ՄԹ թվային բարեփոխումների պետական գործակալության ներկայացուցիչների, ՄԹ խորհրդարանի անդամ, Հակակոռուպցիոն ծրագրի համակարգող Ջոն Փենրոսի, ԲԿԳ ղեկավարի տեղակալ Ջո Փավլի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասույի և ԲԿԳ կառավարող խորհրդի քաղհասարակության համանախագահ, Թափանցիկություն և կառավարում ծրագրի տնօրեն Ռոբին Հոդսի և այլ շահագրգիռ կողմերի հետ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01