ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել տղամարդ՝ ծնված 1995 թվականին: Վերջինս հայտարարել է, որ «Ուպրավլենի»- ի մոտ իրեն դանակահարել են:
Նույն օրը՝ ժամը 13:15-ին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին նույն ԲԿ-ից ստացվել է մեկ հաղորդում ևս այն մասին, որ շտապօգնության խումբը «Ուպրավլենի»-ի մոտակայքից բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված տղամարդու՝ ձախ թուլակողմի շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Ընդունարանում շտապօգնության բժիշկը հայտարարել է, որ հիվանդը վնասվածքն ստացել է «Ուպրավլենի»-ի մոտ դանակահարության հետևանքով: Տղամարդը ստացած վնասվածքից, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ տուժող է ճանաչվել:
Որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու վերաբերյալ՝ հաշվի առնելով քրեական գործի բարդությունը, կատարվելիք անհետաձգելի քննչական գործողությունների մեծածավալ լինելը:
Նախնական տվյալներով, 1963թ. ծնված տղամարդը, ով Երևան քաղաքի բնակիչ է, տաքսու վարորդ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է վիճաբանության ժամանակ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ գտնվող, դանակով նախ դիտավորությամբ հարվածել է 55-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդին:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ զննության է ենթարկվել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարանի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են արնանման և կտրած-ծակած վնասվածքներին բնորոշ հետքեր:
Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ: Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության: Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989 թթ.:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01