«Մեկ շաբաթ առաջ մեր կուսակցությունը նախաձեռնությամբ և առաջարկությամբ է հանդես եկել՝ անցկացնել վստահության հանրաքվե և ի ցույց դնել այն խայտառակ վարկանիշը, որ ունի վարչապետն իր թիմի հետ միասին»,- լրագրողների հետ հանդպիմանն ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։
Նրա խոսքով, այսօր քաղաքացիները տեսնում են, որ կյանքը երկրում չի փոխվել, դրական որևէ տեղաշարժ չկա, բացի խոսելուց և նախկիններին քննադատելուց գործող իշխանությունը չի կարողանում կազմակերպել պետության զարգացումը, համերաշխության մթնոլորտի ձևավորումը։
«Չնայած սիրո և համերաշխանության քաղաքականություն էին հռչակել, դա ևս տապալված է։ Դատարանների շրջափակումից սկսած մինչև մարդու իրավունքների տարբեր ոլորտներում պաշտպանությունը խնդիրների տակ է դրված, դրա համար էլ, կարծում ենք, որ բոլոր առողջ քաղաքական ուժերը, որոնք գտնում են, որ այս երկրում կա անելիք, պետք է հայտնեն իրենց կարծքները։ Մենք այս հարցը ներմուծում ենք օրակարգ և առաջարկություն ենք անում այս հարցի շուրջ քաղաքական քննարկումներ սկսել։ Քանի որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ոչ ստանդարտ ռեժիմով են անցել, մեր առաջարկությունն էլ է ոչ ստանդարտ ռեժիմով։ Եթե իշխանություններն ունեն այնքան վարկանիշ, որի համար մտածելու բան չունեն, պետք է անցկացնեն նման հանրաքվե։ Եթե դա չեն անում, հետևաբար պետք է կազմակերպել ստորագրահավաք, մարդիկ իրենց կարծիքը հայտնեն և ցույց տան, որ արդեն այն վիճակը չէ, որի համար կարողանում են ողջ ժողովրդի անունից հանդես գալ և ձևավորել ենք մեկ անձի իշխանության մեր երկրում»,- ասաց Վ. Բաբայանը։
Նա նշեց, որ իրենց կուսակցությունը հանդես է գալիս տարբեր առաջարկներով՝ անհապաղ անցնել բարեփոխումների, պետք է կյանքի կոչել այն ծրագրերը, որոնց համար ժողովուրդը ոտքի էր կանգնել՝ սկսած տեսախցիկներից, վերջացրած կարմիր գծերից, թոշակների բարձրացումից մինչև աշխատավարձերի բարձրացում, սոցիալ- տնտեսական կյանքի բարելավում, վարկային տոկոսների իջեցում, գյուղացիների համար արտոնյալ պայմանների ձևավորում, տարատեսակ ծրագրերի իրականացում, որի միջոցով հասարակության սոցիալական բեռը կարող է թեթևանալ։
«Մենք ունենք ծրագրեր, ներկայացնելու ենք քննարկման։ Դրանք կատարվելու են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Գտնում ենք, որ պետք է միասնական օրակարգ ձևավորել և այդ օրակարգի միջոցով կարողանանք կազմակերպել նոր քաղաքական մշակույթ, նոր քաղաքական ձևաչափ, որը կտարբերվի այսօրվա իրողություններից։ Եթե այսօր երկրում կան ընդդիմադիր ուժերը, պետք է միավորված աշխատեն հանուն Հայաստանի զարգացման։ Մեր խնդիրն է հասարակությունում հաստատել վերջնական կայունություն, խաղաղություն, համերաշխություն, փոխօգնության սկզբունքով մեր երկիրը զարգացնելով տանել առաջ»,- ասաց Վ. Բաբայանը։
Նրա խոսքով, «Ռեֆորմիստների» կուսակցությունը համալրվում է նոր անդամներով, բազմաթիվ մարդիկ են դիմել կուսակցությանն անդամագրվելու համար։
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01