Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 773 դեպք, որի արդյունքում տուժել է 772 մարդ, երկուսը`մահացել են: Այս մասին հունիսի 12-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալկոհոլային թունավորման ցուցանիշները մի փոքր բարձրացել են: Այսպիսով՝ 2018 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 612 դեպք, տուժողների թիվը կազմել է 616 մարդ, մահացել է մեկ մարդ: Ավելացել են նաեւ դեղերից թունավորման դեպքերը` 495-ը 444-ի դիմաց, մահացել է 2 մարդ, իսկ մեկ տարի առաջ` մեկ մարդ: Խանգելդյանը հայտնեց, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը գրանցվել է քիմիական նյութերով թունավորման 311 դեպք, շմոլ գազից՝ 175 դեպք, բնական գազից՝ 87 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեպքերի թիվը կազմել է համապատասխանաբար 239, 115 եւ 45): Մինչդեռ սննդային թունավորման մասով արձանագրվել է ցուցանիշների մի փոքր անկում (86 դեպք եւ 111 տուժող՝ 103 դեպքերի եւ 132 տուժողների դիմաց): Փորձագետը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել օգտագործվող սննդամթերքների եւ ըմպելքիների որակին, հատկապես դրանց պիտանելիության ժամկետին եւ կասկածելի ծագման սննդամթերք չգնել: Բացի այդ հաշվի առնելով շոգ եղանակը եւ պիկնիկների շրջանը, չի կարելի անտեսել սննդամթերքների պահպանման նորմերը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01