Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները` կապված ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա հետ: Այս օրը ռուսաստանցիների համար դարձել է հիրավի համազգային տոն, որը խորհրդանշում է համազգային միաբանությունը, զարգացումը եւ նոր Ռուսատանի ամրապնդումը՝ ժամանակակից ռուսական պետության, որի դերը համաշխարհային բեմում անշրջելիորեն աճում է: Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը, բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ամրապնդմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի եւ շահագրգիռ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային գործընկերությունը կշարունակի հաջողությամբ ընդլայնվել եւ խորանալ` օգնելով ապահովել մեր երկրների եւ ժողովուրդների կենսական շահերը ժամանակակից աշխարհում: Հարգելի Նիկոլայ Պլատոնի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել, քաջ առողջություն, շարունակական հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պետական գործունեության մեջ, խաղաղություն եւ բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին»:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44