«Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքը թույլ է տալիս, որ Լևոն Մնացականյանը նշանակվի ԼՂՀ ոստիկանապետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Բաբայանը հավաստիացրեց` նշանակումը օրենքի խախտմամբ չի եղել: «Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում կան հոդվածներ՝ 4,13, 14-ը, որոնք հավաստում են, որ որևէ խախտում չի եղել»,- ասաց Բաբայանը՝ վկայակոչելով օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը:
«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Զինված ուժերի, Ազգային անվտանգության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները»,- ասված է օրենքի 10-րդ կետում:
Բաբայանն ասաց՝ այսինքն՝ 10-րդ կետը թույլ է տալիս նախագահին նշանակել այդ պաշտոնում նաև այլ ուժային կառույցների ներկայացուցիչների:
«Ավելին՝ այդպիսի նշանակում եղել է նաև նախկինում, սա առաջին դեպքը չէ, և այդտեղ օրենքի խախտում չկա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Հարցին՝ ինչո՞ւ են նման շահարկումները, շարժառիթը ո՞րն է, Բաբայանն ասաց, որ միգուցե պարզապես լրիվությամբ չեն նայել օրենքի մոտեցումները, հնարավոր է՝ այլ խնդիրներ կան:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ են տարածվել, թե Լևոն Մնացականյանի նշանակումը Արցախի ոստիկանապետի պաշտոնում օրենքի խախտմամբ է եղել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01