2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2019 թվականի մայիսի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե համաներմամբ պատժի հետագա կրումից քանի անձ է ազատվել և նրացից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել:
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ 2019 թվականի ապրիլի 30-ի դրությամբ համաներմամբ պատժի հետագա կրումից ազատվել է 641 անձ: Սակայն տեղեկություններ չի փոխանցել այն մասին, թե նրանցից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել՝ հիմնավորելով, որ նախարարությունը նման հաշվառում չի վարում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական քաղաքականություն մշակող մարմինն է, և նախարարության կողմից նշված հարցի վերաբերյալ հաշվառման իրականացումը կարևոր նշանակություն ունի՝ ճիշտ քաղաքականություն վարելու տեսանկյունից, Դիտորդների խումբը նախարարությանը առաջարկել է քննարկել պատժի հետագա կրումից ազատված անձանց կողմից կրկին հանցագործություն կատարելու վերաբերյալ տեղեկատվության հաշվառման նպատակահարմարությունը, ինչը նախարարության կողմից ընդունվել է ի գիտություն:
Այնուհետև Դիտորդների խումբը նույն հարցմամբ 2019 թվականի մայիսի 17-ին դիմել է ՀՀ ոստիկանությանը և դատախազությանը:
ՀՀ ոստիկանության շտաբից պատասխանել են, որ 2019 թվականի մայիսի 22-ի դրությամբ համաներմամբ ազատված 80 անձանց կողմից կատարվել են 165 հանցագործություններ:
Իսկ գլխավոր դատախազության կողմից 2019 թվականի հունիսի 6-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի կիրառմամբ մայիսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 646 դատապարտյալ, որոնցից 81-ը կրկին կատարել է նոր հանցագործություն:
Նույն oրենքի կիրառմամբ՝ մայիսի 17-ի դրությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կալանավորված 3 մեղադրյալի նկատմամբ, որոնցից 2-ը կրկին կատարել է նոր հանցագործություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01