ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Օրինագծով առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ըստ առաջարկի՝ իրավական ապահովության երաշխիքներ պետք է սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև` բոլոր իշխանության ներկայացուցիչների համար:
Նախագծով ներկայացված է ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ըստ որի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունները խոչընդոտող և անգործությամբ դրսևորվող արարքի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարման համար: Մինչդեռ, գործնականում անձը իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը կարող է խոչընդոտել նաև գործողությունների կատարմամբ կամ, այսպես կոչված, ակտիվ անհնազանդությամբ: Այդ գործողությունների առավել վտանգավոր դրսևորումները` բռնություն գործադրելը և դրա սպառնալիքը, քրեականացված են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
Սակայն, բացի բռնությունից և դրա սպառնալիքից, հնարավոր են իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողություններ ևս, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների և վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որևէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» և այլն: Հաշվի առնելով, որ այսպիսի գործողություններն իրենցից ավելի բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում, քան պարզապես օրինական պահանջին չենթարկվելը, առաջարկվում է այդ գործողությունների համար սահմանել քրեական պատասխանատվություն:
Հարկ է նշել, որ ԱՊՀ մի շարք պետություններում ոստիկանության ծառայողի (իշխանության ներկայացուցչի) պարտականությունների կատարմանը խոչընդոտելու (դիմադրելու) համար նախատեսված է քրեական պատասխանատվություն (օրինակ` Բելառուս, Ուկրաինա), և որպես պատիժ, բացի տուգանքից, նախատեսված է կալանքը կամ ազատազրկումը, իսկ, օրինակ, ՌԴ-ում ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է եվրոպական և այլ երկրներին (օրինակ` ԱՄՆ, Կանադա), ապա դրանց մեծ մասում չի տարանջատվում վարչական և քրեական պատասխանատվությունը, սակայն վերլուծելով քննարկվող իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցները (բարձր տուգանքներ, ազատազրկում), պարզ է դառնում, որ դրանք որակվում են որպես բավականին մեծ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումներ:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցչին, նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հրապարակայնորեն վիրավորելուն, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածն այդ արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկելու շրջանակները նույնպես սահմանափակել է միայն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու դեպքերով: Մինչդեռ, ոստիկանության ծառայողի կողմից այլ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ նրան հրապարակայնորեն վիրավորելը նույնպես առաջին հերթին ուղղված է կառավարման կարգն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ:
Բացի այդ, ոստիկանության ծառայողին նրա ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ հրապարակայնորեն վիրավորելը օժտված է հանրային վտանգավորության այնպիսի աստիճանով, որը բավարար է այդ արարքը քրեականացնելու համար: Իշխանության ներկայացուցչին վիրավորելը ուղղված է ոչ միայն և ոչ այնքան նրա պատվի և արժանապատվության, որքան` կառավարման կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ: Համանման տրամաբանությամբ քրեականացված են դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը (հոդված 343), դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը (հոդված 344):
Հարկ է նշել, որ ԱՊՀ և եվրոպական տարբեր երկրներում նմանատիպ արարքների համար նախատեսված է հենց քրեական պատասխանատվություն: Այսպես, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 319 հոդվածով համանման արարքը պատժվում է տուգանքով կամ պարտադիր աշխատանքներով՝ մինչև 360 ժամ տևողությամբ կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, Բելառուսի քրեական օրենսգրքի 369 հոդվածով՝ հանրային աշխատանքներով կամ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 140 հոդվածով՝ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ 2-ից 3 տարի ժամկետով կամ նույնիսկ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Բելգիայում ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված պատժվում է 8 օրից 1 ամիս ազատազրկմամբ և տուգանքով (քրեական օրենսգրքի 276 հոդված), Ավստրիայում՝ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 116 հոդված), Դանիայում՝ տուգանքով կամ կալանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 121 հոդված): Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածը ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելու համար` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարման հետ, նախատեսում է ընդամենը տուգանքի նշանակում 20 հազարից 50 հազար ՀՀ դրամի չափով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01