Մինչ մենք մսխում ենք մեր պետական միտքը դատարաններում և մինչ համառորեն հորինում ենք հակամարտություն Արցախի հետ, մեր շուրջը տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնք մեր օրակարգից դուրս են, և մենք ձև ենք անում, թե դա մեզ չի վերաբերում:
Երեկ Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին և միանալու է այս տարի պլանավորված թուրք-ադրբեջանական զորավարժություններին:
Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած` երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության մեծացմանը:
Ըստ էության, երեկ հայտարարվել է տարածաշրջանում նոր ռազմական ձևաչափի մասին: Մենք չկարողացանք կանխել, մենք զբաղված ենք այլ կարևոր գործերով:
Այս հարցը մեր լրահոսում չկա, քաղաքական քննարկումներում չկա, Ազգային Ժողովում չկա, պաշտոնական Երևանի արձագանք չկա, ընդդիմության ահազանգ չկա: Հայտնի չէ` մենք այս թեմայով Ռուսաստանի հետ ունեցե՞լ ենք քննարկումներ, կոնսուլտացիաներ: Մենք հաշվո՞ւմ ենք ռիսկերը, մենք հաշվո՞ւմ ենք թուրք-ադրբեջանա-վրացական խորացող ռազմական համագործակցության հաջորդ քայլերը: Կա խոր կասկած, որ սա միայն սկիզբն է և ունենալու է շարունակություն: Որո՞նք են մեր հակաքայլերը:
Մենք չենք կարող անտեսել նոր իրողությունը, նոր մարտահրավերը: Տարածաշրջանում իրողությունները սկսել են արագ փոփոխվել: Որքանո՞վ ենք մենք դրանց պատրաստ:
Ակնհայտ է, որ մեզ պարտադրվող դատական ճահիճը, ապրիլյանի հանձնաժողովի ստեղծումը, հաղթած հրամանատարների հանդեպ հետապնդումները, Արցախի գեներալների հանդեպ ճնշումները, ընդհանրապես Արցախի հանդեպ խրախուսվող սառնությունը էապես թուլացնում են մեր դիրքերը:
Զուգահեռ՝ բավականին վտանգավոր և անհասկանալի պրոցես է ընթանում համանախագահ երկիր Ֆրանսիայում: Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը: Ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է: Հայաստանում ո՞վ է այս հարցով զբաղվում՝ իրավական էլիտան, դիվանագիտական էլիտան, ո՞վ: Եվ տեղյա՞կ է արդյոք որևէ մեկը այդ գործընթացից: Հաշվարկե՞լ է որևէ մեկը, որ սա կարող է նախադեպային դառնալ ԵՄ այլ երկրների համար, և ստանանք շրջափակման նոր մակարդակ:
Հայաստանի ներքին մթնոլորտը, որը օր օրի ավելի անտանելի է դառնում՝ էապես թուլացնում է մեր դիրքերը: Մենք խաբում ենք մեզ, եթե կարծում ենք, որ այսօրվա լայվերի ու լոզունգների ռեժիմով կարողանալու ենք հակակշռել հին և նոր մարտահրավերներին: Պարզապես օրվա հրամայական է՝ սկսել աշխատելը: Միայն աշխատող Հայաստանը կարող է դիմակայել և գտնել զարգացման ռեսուրսներ: Իսկ աշխատանքի համար նախապայման է ագրեսիայի, ներքին սուր կոնֆլիկտների բացառումը, մի քանի կարևոր թեմաների շուրջ տեսակետների վերանայումը:
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01