Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վիրահայոց թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանի: Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Տեր Հուսիկ քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ վիրահայերի ուխտագնացության նպատակը Մայր Աթոռի սրբությանն ու զորությանը հաղորդակցվելն է ու Ամենայն Հայոց Կաթողիկոսից հայրական օրհնություն ստանալը: Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ողջունելով Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին առաջնորդելու նախաձեռնությունը: Նորին Սրբությունը կարևորեց հայրենիքից հեռու բնակվող հայորդիների այցելությունները Հայաստան և հաղորդ դառնալը պատմական սրբավայրերին, ժողովրդի ապրելակերպին, հոգսերին ու ձեռքբերումներին, որպեսզի լիցքավորված և զորացած վերադառնալով իրենց օջախները՝ նրանք ավելի նախանձախնդրությամբ լծվեն ազգային և հայրենական կյանքի շինությանը: Գարեգին Երկրորդ Հայրապետը փաստեց, որ քանիցս հովվապետական այցով եղել է Վրաստանում և ականատեսը դարձել վիրահայերի զորավոր հավատքին, որի շնորհիվ նրանք կարողացել են պահպանել և աշխույժ պահել իրենց ազգային, հոգևոր և մշակութային կյանքը: Հայոց Հովվապետը հորդորեց ուխտավորներին չընկրկել ծառացած դժվարությունների առջև, այլ զորացած նախնիների հավատքով շարունակել արարել և ստեղծագործել ի պայծառություն հայոց կյանքի և Վիրահայոց թեմի: Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար: Վերջում Նորին Վեհափառությունը հայորդիներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խաղաղության մեջ»:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01