Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին թատրոնում ներկայացումը խարդախաբար չեղարկելու համար 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել, որից զատ պարտավորվել է դատարանին 500 եվրո վճարել, գրում է Il Messaggero պարբերականը:
Բանն այն է, որ 2010թ.-ի դեկտեմբերին Մուտին չեղարկել է Պորդենոնե քաղաքի «Վերդի» թատրոնում կայանալիք ներկայացումը, որի դիմաց 24 000 եվրո էր վճարվել նրան: Դերասանուհին հիվանդ է ձևացել, մինչդեռ իրականում մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բարեգործական համերգի ժամանակ ընթրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի դերասան Քևին Քոսթների հետ:
2015թ.-ի փետրվարին Պորդենոնե քաղաքի դատարանը դերասանուհուն 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել: Վերջինիս հաջողվել էր կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնել, որում նշված էր, որ նա 5 օր պետք է հանգստանար և չօգտագործեր ձայնը, սակայն Մուտիի՝ ռուս նախագահի հետ սեղանի շուրջ արված լուսանկարը սկսել էր շրջանառվել համացանցում:
Դերասանուհին կկարողանա խուսափել կալանքից «Վերդի» թատրոնին 30 000 եվրոյի չափով տուգանք վճարելու դեպքում:

15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55