Նոր իրավաբանություն պետք չէ հորինել, տեղի է ունեցել օրենքի խախտում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու փաստին:
Անդրադառնալով խմբակցության և Վահե Գրիգորյանի հանդիպմանը, Սիմոնյանն ասաց՝ քանի որ հանդիպումը չի արձանագրվել, իրավունք չունի մանրամասներ ներկայացնել: «Իրավունք չունենք քննարկման առարկան բացահայտել, թեկնածուն իր տեսլականն է ներկայացրել, մենք էլ մեր մտահոգություններն ենք հայտնել»,- նշեց պատգամավորը:
Սիմոնյանը շեշտեց՝ իրենց կարծիքը չեն փոխել՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը հստակ է. «Նույնիսկ անհարկի լայն մեկնաբանության կարիք չկա, որովհետև ինչ-որ առումով իրավական ռումբի պես բան է դրվում: Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի ՍԴ դատավոր, յուրաքանչյուր մարդ կարող է հետագայում գնալ և վիճարկել նրա իրավասության հարցը՝ արդյոք նա իրավունք ունի քննել կոնկրետ գործը, թե՝ ոչ: Այդ հարցը միշտ ծագելու է՝ օրենքով սահմանված կարգո՞վ է նա ընտրվել, թե՞ ոչ»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ հանդիպմանն անընդհատ այդ հարցն են բարձրաձայնել: «Ասել ենք՝ կարիք չկար այդ ձևով գնալ ՍԴ դատավորի թեկնածու դառնալուն, որովհետև եթե կար քաղաքական մեծամասնության մոտ այդպիսի կամք, որ անպայման ինքը պետք է դառնա ՍԴ-ի դատավոր, ապա հաջորդ տարի ևս մեկ տեղ բացվում է ՍԴ-ում, և կարող էր կառավարությունն ինքը ներկայացներ, այդ պարագայում խնդիր չէր լինի: Բանն այն է, որ նախագահը երկրորդ անգամ նույն թեկնածուին է ներկայացնում, և այստեղ մենք, այո, օրենքի խախտում տեսնում ենք»,- ասաց Սիմոնյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ չի կիսում հակառակ տեսակետը, թե Գրիգորյանն օրենքի խախտումով չի առաջադրվել երկրորդ անգամ:
«Մենք առաջնորդվում ենք իրավական նորմերի մեկնաբանման բոլոր դասական եղանակներով և իրավաբանություն չենք հորինում, եթե այդ տեսակետը կիսողները պնդում են, որ օրենքը պետք է շրջանցվի և պետք է միանգամից Սահամանդրությամբ առաջնորդվենք, ապա մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում:
Ասում ենք՝ եթե օրենքի հետ կապված դուք էլ եք խնդիր տեսնում, ապա կարող էիք օրենքը փոխել, մեծամասնություն եք, կամ դիմեիք Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու, բայց բոլորս պարտավոր ենք օրենքով շարժվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, երեկ վարչապետը հայտարարել էր. «Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Վահե Գրիգորյանի անաչառ իրավաբան և մասնագետ լինելու հանգամանքը» և հարցին՝ արդյո՞ք սա ուղղորդում չէ վարչապետի կողմից, Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ուղղորդումը մինչև այդ է եղել, ինչի ապացույցը ՍԴ դատավորի թեկնածուների վերջին երկու ընտրություններն են»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01