Հունիսի 13-ին Պաշտպանության բանակի N զորամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել 1999 թվականին ծնված զինծառայող Արտյոմ Խաչատրյանը:
Վերջին շրջանում Ադրբեջանը ոչ միայն լարում է սահմանային իրավիճակը, այլև հանդես է գալիս ռազմատենչ հայտարություններով։ Մասնավորապես՝ հունիսի 13-ին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը սահմանով անցկացնելով 5 կմ 100մ երկարությամբ Ադրբեջանի դրոշը՝ հայտարարել է, որ շուտով նույն դրոշն անցնելու է նաև իրենց կողմից ազատագրվող «օկուպացված տարածքներով»:
– Իրավիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար պետք է իրադարձությունները դիտարկել առավել մեծ ռակուրսով: Երկրորդ, իրավիճակը կարող է լարված լինել նույնիսկ այն պարագայում, եթե անգամ սահմանին զոհեր չլինեն: Ամենավառ օրինակը սահմանագծի մերձակա տարածքներում ադրբեջանական ուղղաթիռների շարժերն են, որոնք տվյալ իրավիճակում կրակ չեն բացում, զոհեր չկան, սակայն հենց միայն նրանց թռիչքներն այդ հատվածում իրավիճակին լրացուցիչ սրություն են հաղորդում:
– Մեծ թվով գործոններով է պայմանավորված, սակայն, կարծում եմ՝ առանցքայինը բանակցային գործընթացի շուրջ ստեղծված անորոշությունն է:
– Ադրբեջանը և Վրաստանը խորացնում են իրենց համագործակցությունըռազմական ոլորտում, այս առումով ի՞նչ վտանգներեք տեսնում՝տարածաշրջանի և Արցախի հետ կապված։
– Նրանք այդ համագործակցությունը նոր չեն սկսել, իսկ վտանգավորության աստիճանը դրանց խորությունից և բովանդակությունից է կախված:
– Այս հարցում Արցախը և Հայաստանն ի՞նչ անելիքներ ունեն, հարցի լուծումնինչպե՞ս եք պատկերացնում։
– Պետք է կենտրոնանալ և ռեսուրսները մոբիլիզացնել այն ուղղություններով, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար: Անելիքները շատ են, ուղղությունները՝ տարբեր: Այս պահին առաջնայինը՝ ակտիվ աշխատել միջնորդների հետ, թույլ չտալ իրավիճակի առավել լարում և, իհարկե, ստեղծել հնարավորություններ զարգացումները բանակցությունների սեղան տեղափոխելու համար:
Զվարթ Խաչատրյան
168.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01